Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության
18.11.2020 | 21:21

Մեզ համար կարևոր առաջնահերթություն է կայունությունն ու անվտանգությունը: Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքին ոչինչ չի սպառնում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով իր հրապարակած ճանապարհային քարտեզին` նա ընդգծեց. «2021-ի հունիսին մենք կամփոփենք կատարված աշխատանքները և ըստ այդմ` կորոշենք հետագա անելիքները: Աշխարհում կամ առնվազն Հայաստանի Հանրապետությունում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության: Ես սա միշտ եմ ասել և այդպես միշտ է լինելու»:
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ հավելեց, որ այս պահին կառավարության կազմի փոփոխությունների քննարկումների շրջան է, և փոփոխությունների մասին ինֆորմացիան ավելի ուշ կհրապարակվի:

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ